Ու՞ր դնեմ - Պահեստային ծառայություն

since 2020

Տեղ

033 510 570

Մատչելի պահեստային ծառայություն՝ առանց նվազագույն սահմանափակումների, սկսած ամսական 2,000֏ 1մ2 համար։

Անձնական գրասենյակ

🇷🇺 Основные условия предоставления услуг (на русском)

Պայմաններ

Մենք՝ առաջինը Հայաստանում առաջարկում ենք ընդհանուր և հետևաբար շատ մատչելի պահեստային տարածք, որտեղ կարող եք ժամանակավոր պահել ընթացիկ չօգտագործվող կենցաղային իրերը, ոչ սեզոնային անվադողերը և այլ իրեր։ Մեր ծառայությունից օգտվում են, որովհետև այն․

  • Մատչելի է` 1մ2 գինը սկսվում է 2,000 դրամից, 3մ3` 4,000 դրամից
  • Չունի նվազագույն տարածքի սահմանափակումներ՝ կարող եք վարձակալել նույնիսկ 1մ2:
  • Անվտանգ է՝ դուք ստանում եք հասանելիություն անձնական գրասենյակին:
  • Հարմար է` մենք սիրով կօգնենք տեղափոխության հետ կապված հարցերում, վճարում հնարավոր է ՑԱՆԿԱՑԱԾ եղանակով, իսկ վճարումների մասին կտեղեկացվեք ավտոմատ SMS համակարգի միջոցով:

Գործող հիմնական պայմաններ

Նշված պայմանները վավեր են մինչև 10մ2 տարածք վարձակալելու և մինչև 99,999 դրամ մնացորդային արժեք ունեցող իրերի պահպանման համար, ավելի մեծ տարածքների վարձակալության կամ առավել բարձրարժեք իրերի պահպանման վճարը ենթակա է քննարկման։

  • 2՝ դարակաշարերի վրա 2,000֏
  • 2 տարածք կամ 3մ3՝ ≥ 4,000֏
  • Անվադողեր (սեզոն) 10,000֏
  • Նախատեսվածից ավել առաքում 1000֏ + առաքման արժեք

Տարածքների վարձակալության գները ներկայացված են ամսվա համար։

‼️ Ձեր իրերը առավել հուսալի և անվտանգ պահպանելու նպատակով կողմնակի անձանց մուտքը ընդհանուր պահեստ խիստ սահմանափակ է։ Ընդհանուր պահեստի ընտրության դեպքում մեր առաքման ծառայությունը կմոտենա հասցե, կստանա իրերն ու կտեղափոխի պահեստ։ Իրերը հետ ստանալու ժամանակ էլ անվտանգ կտեղափոխի Ձեր նշած հասցե։

ՀՏՀ

Այստեղ կգտնեք ամենահետաքրքիր հարցերի պատասխանները։ Եթե ոչ՝ մենք սիրով կօգնենք՝ 033 510 570

Մեզ մոտ կարող են պահվել կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, հագուստ, անվադողեր, սպորտային պարագաներ և այլ իրեր, որոնց ընթացիկ օգտագործման ենթակա չեն։ Մենք կպահպանենք Ձեր իրերը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ։ 99,999 դրամ մնացորդային արժեքը գերազանցող ապրանքները ենթակա չեն պահպանման ընդհանուր պահեստում կամ գործում են պայմանագրային սակագներ։
Ուր դնեմ-ը ընդհանուր պահեստային տարածք է, սակայն մենք սիրում ենք այն անվանել ամպային։ Բայց քանի դեռ անվադողերն ու կահույքը հնարավոր չէ ուղարկել ինտերնետով, մենք դրանք տանում պահում ենք Նորք-Մարաշում գտվող մեր ապահով տարածքում։
Մեր հաճախորդները հիմնականում այն մարդիկ են, ովքեր նոր տուն են կառուցում, վերանորոգում են հինը, կամ դեռ չեն գտել իրենց կյանքի բնակարանը։ Տարածքը շատ հարմար է նաև ոչ սեզնային անվադողերի պահպանման համար, քանզի 6 ամսվա պահպանությունն արժե ընդամենը 10,000֏։ Մատչելի է, չէ՞։
Մեր տարածքները սեփականության իրավունքով պատկաում են հենց մեզ, ինչը թույլ է տալիս առաջարկել մատչելի գին։ Ինչպես նաև տարածքն ընդհանուր է, այսինքն իրերը պահվում են միասին, սակայն սահմանազատված։ Յուրաքանչյուր հաճախորդի իրեր լուսանկարվում են, մենք դրանք չենք կորցնի, հավատացե՛ք :)
Պահեստում դարակաշարերի վրա 1մ2 արժեքն ամսական ընդամենը 2,000֏ է, իսկ հիմնական տարածքինը՝ սկսած 4,000֏։ Հիմնական տարածքի առաստաղի բարձրությունը 3մ է, այսինքն փաստացի վարձակալվում է 3մ3։ 20քմ-ից ավելի տարածքի դեպքում գինը պայմանագրային է։
Սովորաբար բնակարանի հիմնական իրերի պահպանման համար անհրաժեշտ է լինում 7-10մ2 հիմնական տարածք։ Մեր գործունեության ընթացքում ստանդարտ իրավիճակի համար վարձակալված առավելագույն տարածքն եղել է 20քմ, իսկ մենք ունեցել ենք բավական մեծ տներում բնակվող հաճախորդներ :)
Վճարել հնարավոր է ցանկացած եղանակով, հարկավոր է ընդամենը զանգահարել և մենք սիրով կօգնենք։ Մանրամասներ
Մենք ունենք հավելյալ այցերի վճար, որը սիմվոլիկ գումար է, սակայն թույլ է տալիս խուսափել ոչ կարևոր այցերից, որոնք, հավատացե՛ք, եղել են :) Ապրանքների ընդունման և բացթողման այցերից բացի յուրաքանչյուր հավելյալ այցը կարժենա 500֏ և կգումարվի ընթացիկ ամսվա վճարին։
Մեր պահեստում ջերմաստիճանն ու խոնավությունը երբեք չեն հասնում էքստրեմալ սահմանների, ապրանքներն իրենց անկասկած լավ կզգան ։)

Կապ

Հասցե՝

Երևան, Նորք-Մարաշ, Ս․ Խանզրադյան 36

Հեռախոս՝

+374 33 510 570

Մենք սիրով կպատասխանենք բոլոր հարցերին և կքննարկենք ցանկացած առաջարկ։ Շնորհակալություն։

Մեր գործընկերները՝
BestHouse անշարժ գույքի գործակալություն
Լեգարա տրանսպորտային ընկերություն
PointB արտաճանապարհային տուրիստական ընկերություն